Այլ

Կոլումբիայի համալսարանի սևամորթ ուսանողների ասոցիացիան աջակցություն է հայտնել Հայաստանին և Արցախին

WRed 227 դիտում
Կոլումբիայի համալսարանի սևամորթ ուսանողների ասոցիացիան աջակցություն է հայտնել Հայաստանին և Արցախին

Կոլումբիայի համալսարանի սևամորթ ուսանողների ասոցիացիան աջակցություն է հայտնել Կոլումբիայի հայկական համայնքին, Արցախին և Հայաստանին՝ ադրբեջանական և թուրքական ուժերի ագրեսիայի դեմ իրենց պայքարում։ Նրանք խնդրել են միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային իրավունքները։

Խաղաղությունը պետք է անհապաղ վերականգնվի երեք երկրների միջև, միջազգային իրավունքը խախտող (խաղաղ բնակիչների վրա հարձակվող) երկրները պետք է պատասխանատվության ենթարկվեն, գրել են նրանք իրենց հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և ԱՄՆ կառավարությանը դեէսկալացնել իրավիճակը և ապահովել, որպեսզի ոչ մի արտաքին խաղացող, ինչպիսին Թուրքիան է, չմասնակցի հակամարտությանը։ Թուրքիան և Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությւոնների համար»,-նշել են նրանք՝ կոչ անելով համալսարանի ուսանողներին, անկախ իրենց ծագման երկրից, կապ հաստատել իրենց երկրների կառավարությունների հետ և խնդրել բարձրաձայնել այդ հակամարտության մասին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250