Այլ

Իսրայելական կազմակերպությունը դատի է տվել ՊՆ-ին՝ պահանջելով զենք չմատակարարել Ադրբեջանին

WRed 1,517 դիտում
Իսրայելական կազմակերպությունը դատի է տվել ՊՆ-ին՝ պահանջելով զենք չմատակարարել Ադրբեջանին

«Lev Yehudi» (հրեական սիրտ) կազմակերպությունը դատական ​​հայց է ներկայացրել Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի և ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռեյչել Հենի դեմ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին:

«Հայցը հիմնավորվում է այսօր Ադրբեջանի՝ ահաբեկիչների բազայի վերածվելու հանգամանքով: Դրանք գալիս են Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից: Եվ այն փաստը, որ այսօր Ղարաբաղում տեղի է ունենում հայ բնակչության ցեղասպանություն, և Իսրայելն անուղղակիորեն կապված է դրա հետ»,- գրել է բլոգերը:

Նշենք, որ Ադրբեջանանին զենք մատակարարող երկրների ցանկում է նաև Իսրայելը: Այդ երկրում Հայաստանի դեսպանը հետ է կանչվել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250