Այլ

Սաուդյան արքայազնը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքների ներկրումն իր երկիր

WRed 793 դիտում
Սաուդյան արքայազնը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքների ներկրումն իր երկիր

Middle East Monitor-ը գրում է, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքների ներմուծումն արաբական ամենամեծ միապետություն: Պատճառն այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կատարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը:

«Կոչ եմ անում ամբողջովին բոյկոտել թուրքական ապրանքները, որպեսզի հնարավոր լինի կայունացնել ու ամրապնդել Թուրքիայի տնտեսական վիճակը»,- հեգնանքով ասել է սաուդյան արքայազը: 

Սաուդյան Արաբիայի առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը ևս թեմայի վերաբերյալ գրառում է արել թվիթերյան միկրոբլոգում:

«Բոյկոտե՛ք թուրքական ամեն բան՝ ներմուծում, արտահանում, ներդրում ու զբոսաշրջություն: Այժմ սա յուրաքանչյուր սաուդացի գործարարի և սպառողի պարտականությունն է»,- գրել է նա: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250