Այլ

Իրանը ստորգետնյա միջուկային օբյեկտ է կառուցում. Euronews

WRed 638 դիտում
Իրանը ստորգետնյա միջուկային օբյեկտ է կառուցում. Euronews

Իրանը երկրի կենտրոնում՝ Նաթանզ քաղաքում, միջուկային օբյեկտ է կառուցում: Այս մասին են վկայում չորեքշաբթի թողարկված արբանյակային նկարները՝ տեղեկացնում է Euronews-ը:

Խոսքը վերաբերում է ստորգետնյա գործարանին, որտեղ պետք է ուրանի հարստացման համար ցենտրիֆուգներ հավաքվեն: Հուլիսին նմանատիպ վերգետնյա օբյեկտն ավերվել էր բռնկված հրդեհից, ինչը Թեհրանը սադրանք որակեց:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ տեղյակ է Իրանում նոր գործարանի կառուցման մասին: «Այն դեռ ավարտված չէ. դա երկար գործընթաց է»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը: Ռաֆայել Գրոսին հաստատել է, որ տեսուչներն իրավունք ունեն մուտք գործել Իրանի միջուկային օբյեկտներ՝ չնայած պայմանագրի խափանմանը:

2018-ի մայիսին նախագահ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնը դուրս եկավ Թեհրանի հետ միջուկային գործարքից: ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա մրցակից Ջո Բայդենը պատրաստակամություն է հայտնել վերադառնալ այդ գործարքին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250