Այլ

Շվեյցարիայում Ֆրանսիայի հյուպատոսությունը շրջափակվել է կասկածելի փաթեթի պատճառով

WRed 733 դիտում
Շվեյցարիայում Ֆրանսիայի հյուպատոսությունը շրջափակվել է կասկածելի փաթեթի պատճառով

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում  ոստիկանությունը շրջափակել է  Ֆրանսիայի հյուպատոսությունը այն բանից հետո, երբ  շենքի հենց մուտքի մոտ կասկածելի փաթեթ  է հայտնաբերվել։ Այս մասին գրում է shantnews-ը։ 

«Ոստիկանության հաղորդագրության  համաձայն, առավոտյան 9.30-ի սահմաններում  ,  մի կին դիմել  է անվտանգության  ծառայության աշխատակցին  և պոլիէթիլենային տոպրակ տեղադրել հենց Ֆրանսիայի հյուպատոսարանի մուտքի մոտ: Ֆրանսիայում առկա իրավիճակի և վերջին իրադարձությունների պատճառով, արտակարգ իրավիճակների ծառայություններն անմիջապես շրջափակեցին տարածքը», – շվեյցարական ոստիկանության տարածած հայտարարությունը հրապարակել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 

Ֆրանսիայում սերիական հարձակումները սկսվեցին այն բանից հետո , երբ Փարիզում ի  18-ամյա մի ահաբեկիչ գլխատեց պատմության ուսուցչին, ով  աշակերտներին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որը տպագրվել էր Charlie Hebdo- ում ` հինգ տարի առաջ: 

Տեղի ունեցած ոճրագործությունից հետո  Ֆրանսիայի նախագահ  Էմանուել Մակրոնը նախազգուշացրեց, որ երկրում ակտիվ պայքար է սկսվելու «արմատական իսլամիստների  ​​գաղափարախոսության »և նրանց կողմնակիցների դեմ: Մի քանի երկրներ  քննադատել են  Մակրոնի հայտարարությունները՝նրան մեղադրելով հակաիսլամական տրամադրությունների մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250