Այլ

Թուրքիայում նեղսրտել են Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների մասին իրանական հեռուստաալիքի լուրից

WRed 2,083 դիտում
Թուրքիայում նեղսրտել են Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների մասին իրանական հեռուստաալիքի լուրից

Թուրքական ազգայնական ուղղվածության լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է իրանական İrib News-ի՝ Անկարայի կողմից սիրիացի վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու մասին ռեպորտաժին: Այս մասին  հայտնում է Ermenihaber-ը: 

Թուրքական աղբյուրը նշել է, որ իրանական պետական հեռուստաալիքի հեռարձակած կադրերը սոցցանցում հրապարակել է լրագրող Թահա Քերմանին։ Նա տեղեկացրել է, որ ռեպորտաժում մանրամասներ են հաղորդվում Սիրիայից Ղարաբաղ հազարավոր վարձկաններ ուղարկելու մասին:

Թուրքական ազգայնական լրատվամիջոցի խմբագրականում նեղսրտել են հատկապես այն բանից, որ ռեպորտաժի մեջ ապացույցների շարքում ներառվել են կադրեր/նկարներ՝ հրապարակված ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի կողմից:

Աղբյուրը շեշտել է այս օրերին թուրքական մամուլում տարածված այն տեսակետը, ըստ որի՝ Իրանը ցույց է տալիս, թե չեզոք է, սակայն իրականում օգնում է հայկական կողմին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250