Քաղաքականություն

Ղարաբաղ ուղարկված ռուս խաղաղապահները ժամանել են Գորիս

WRed 843 դիտում
Ղարաբաղ ուղարկված ռուս խաղաղապահները ժամանել են Գորիս

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ուղարկված ռուսական 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները ավելի քան 300 կմ երթով ժամանել են հայկական Գորիս քաղաք։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների շարասյունը, որը ժամանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողության անցկացմանը մասնակցելու, ավելի քան 300 կմ երթով հասել է Գորիս քաղաքում կենտոնացման վայր»,- նշել են ռազմական գերատեսչությունից։

Ստորաբաժանումների կազմի մեջ են մտնում պայմանագրային զինծառայողներ, որոնք հատուկ պատրաստություն են անցել խաղաղապահ առաքելություն կատարելու համար։ Նրանք մասնավորապես ուսումնասիրել են զինված հակամարտություններում միջազգային հումանիտար իրավունքի նորմերը։

«Խաղաղապահ զորակազմը հագեցած է ժամանակակից սպառազինությամբ, ռազմական եւ հատուկ տեխնիկայով, այդ թվում ԲՏՌ-82Ա «Տիգր» եւ «Թայֆուն» զրահափոխադրիչներով»,- հավելել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250