Քաղաքականություն

Իրանում բացել են նոր հրթիռային բազա

Adrine Nidelyan 200 դիտում
Իրանում բացել են նոր հրթիռային բազա

Իրանում տեղի է ունեցել ԻՀՊԿ-ի նոր ռազմածովային հրթիռային բազայի («Հրթիռային քաղաքի») բացման արարողությունը, ներկայացվել են սպառազինության նոր տեսակներ, փոխանցում է երկրի պետական հեռուստատեսությունը:

«Ցուցադրվել են մեծ քանակությամբ թեւավոր հրթիռներ, բալիստիկ հրթիռներ եւ տարբեր հեռահարության հրթիռային համալիրներ: Արարաողության ժամանակ ներկայացվել են հրթիռային համալիրներ եւ առանձնահատուկ ընդլայնված հնարավորություններով սարքավորումներ... ՌԾՈՒ-ին են նաեւ փոխանցվել «էլեկտրոնային պատերազմների» կանխարգելման միջոցներ, ինչը հանրագումարում մեծացրել է ՌԾՈՒ հեռահար եւ կործանարար հզորության ներուժը»,- հայտնում է IRINN լրատվական ալիքը:

Նշվում է, որ բոլոր սարքավորումները մշակել են իրանցի գիտնականները:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250