Հասարակություն

Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի անվան պուրակը Մաշտոցի պուրակին կապող գետնանցումը

WRed 758 դիտում
Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի անվան պուրակը Մաշտոցի պուրակին կապող գետնանցումը

Այսօր Երևանի Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի անվան պուրակը Մաշտոցի (Մանուշյանի անվան) պուրակին կապող գետնանցումը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Երևանի քաաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նշվում է, որ կառուցապատումն արել է «Տաշիր» խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։
 

«Ստորգետնյա անցումը մատչելի է, հարմար՝ տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։ Ներքևում կան առևտրի կետեր ու հանրային սննդի օբյեկտներ»,–գրել է Կարապետյանը։

Նա շնորհակալություն է հայտնել տնտեսվարողին՝ բարեխիղճ համագործակցության համար։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250