Հասարակություն

Ինչո՞ւ Պուտինը չի պատվաստվի տեսախցիկների առջև

Adrine Nidelyan 202 դիտում
Ինչո՞ւ Պուտինը չի պատվաստվի տեսախցիկների առջև

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը մինչ օրվա վերջ պատվաստվելու է կորոնավիրուսի դեմ:

«Աշխատանքային հանդիպում է ըստ ժամանակացույցի, բայց մենք ակնկալում ենք, որ նա դա կանի մինչև օրվա վերջ», – ասել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը նշել է, որ պետության ղեկավարը պատվաստվելու է ռուսական պատվաստանյութերից մեկով:

«Դա արվելու է այնպես, որ չազդի նախագահի ժամանակացույցի վրա», – ասել է նա:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, նախագահ Պուտինը տեսախցիկների առջև պատվաստումների կողմնակից չէ, ուստի լրագրողները ստիպված կլինեն հավատալու խոսքին:

«Նա պատվաստվելու է երեքից [ռուսական պատվաստանյութերից] մեկով … Նախագահը շատ բան է անում պատվաստանյութերը քարոզելու համար: Ինչ վերաբերում է տեսախցիկներով պատվաստումներին, ապա նա դրա կողմնակից չէ», – ասել է Պեսկովը՝ նշելով, որ Պուտինին «դա դուր չի գալիս»:

Ինչպես արդեն հայտնել ենք,Վլադիմիր Պուտինը նշել էր, որ մարտի 23-ին կպատվաստվի կորոնավիրուսի դեմ։ 

«Պատվաստվելն, անշուշտ, յուրաքանչյուր մարդու կամավոր ընտրությունն է, յուրաքանչյուրի անձնական որոշումը։ Ի դեպ, ես ինքս վաղը պատվաստվելու եմ»,- ասել է Պուտինը խորհրդակցության ընթացքում։ 

Թե որ դեղամիջոցի մասին է գնում խոսքը, նա չի հստակեցրել, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РИА Новости-ին հայտնել է, որ դա կարող է լինել 3 հայրենական պատվաստանյութերից մեկը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250