Քաղաքականություն

Գորգիսյանը հաշվարկներ արեց ու ասաց, թե ինչպես են հաղթելու Փաշինյանին ու Ռոբերտ Քոչարյանին

Unknown 175 դիտում
Գորգիսյանը հաշվարկներ արեց ու ասաց, թե ինչպես են հաղթելու Փաշինյանին ու Ռոբերտ Քոչարյանին

Այսօր մենք ունենք քաղաքացիների մոտ 30 տոկոս, ովքեր համակրում են Նիկոլ Փաշինյանին: Դա աճելու տեղ չունի, միայն նվազելու միտում ունի: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Գևորգ Գորգիսյանը:

Որպես երկրորդ բևեռ Գորգիսյանը նշեց պայմանականորեն Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ ուժի մասին, որը, նրա խոսքերով, ունի 10-15 տոկոս ձայն. «Մնացած 50 տոկոսը չեն ուզում ոչ վերադարձ նախկինին, ոչ ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը մնա:

Այդ 50 տոկոսը ԼՀԿ-ի պոտենցիալ ընտրողներն են ու նրանց ձայները ստանալուն է հավակնում «Լուսավոր Հայաստանը»: Ինչ ընտրակարգով էլ լինի, ԼՀԿ-ն գնում է հաղթելու»,-ասաց նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250