Հասարակություն

Սա մեր երկրի հաղթանակն է. Խոակին Կապառոս

Unknown 344 դիտում
Սա մեր երկրի հաղթանակն է. Խոակին Կապառոս

Ես շատ էի վստահում մեր ֆուտբոլիստներին, սակայն մենք գիտեին, որ մեզ շատ բարդ մարտահրավեր է սպասում, քանի որ շատ բարդ խումբ է՝ հարուստ ֆուտբոլային պատմություն ունեցող հավաքականներով։ Այս մասին այսօր Հայստան-Ռումինիա խաղից հետո ասուլիսի ժամանակ ասաց այաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը

 

Կապառոսի խոսքով՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ապացուցեցին, որ նրանք զգում են, թե ինչ է նշանակում ազգային թիմի խաղաշապիկը։

«Շատ ուրախ եմ, որ նման հաջողության հասանք։ Այս հաղթանակը պատկանում է երկրին, երկրպագուներին։ Սա մեր երկրի հաղթանակն է։ Ամեն ինչ լավ կազմակերպված էր։ Պետք է համբերատար լինել։ Մենք փորձում ենք օգտագործել մրցակցի ազատ գոտիները։

Թիմային խաղն ամեն ինչից վեր է։ Բոլոր թիմերում, որտեղ ես աշխատել եմ, հաջողությունների են հասել, քանի որ առաջնահերթությունը տրվել է թիմային խաղին, ոչ թե անհատական վարպետություն ունեցող մեկ խաղացողի։ Մենք պետք է թիմային եւ անհատական մակարդակում լինել հոգեբանորեն շատ ուժեղ»,- ասաց Կապառոսը։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը` 9 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250