Քաղաքականություն

Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը չի մասնակցել Փաշինյանի հովանու ներքո կայացած համերգին. պարզաբանում

Unknown 303 դիտում
Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը չի մասնակցել Փաշինյանի հովանու ներքո կայացած համերգին. պարզաբանում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի մասնակցել ապրիլի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված «Հիշատակի եռերգության» եզրափակիչ համերգին: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Համերգն անցկացվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Խոսքը նույն համերգի մասին է, որի շուրջ աղմուկ էր բարձրացել: Սոցկայքում անգամ ֆլեշմոբ էր սկսվել, որի մասնակիցները քննադատում էին Փաշինյանի կողմից հրավեր ընդունելն ու կոչ էին անում բոլոր հրավեր ստացողներին  չներկայանալ համերգին:

Լրատվականի հետ զրույցում նախագահի օգնականն ասաց, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ նախագահը հնարավորինս ձեռնպահ է մնում հանրային մարդաշատ փակ միջոցառումներին մասնակցելուց:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250