Պատահարներ

Ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում ապօրինի հրազեն կար

Unknown
Ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում ապօրինի հրազեն կար

Ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տաշիր քաղաքի 30-ամյա մի բնակիչ թե՛ իր բնակավայրում և թե՛ Վանաձորում պարբերաբար ապօրինի կերպով ատրճանակ է կրում։ Ձեռք բերված օպերատիվ տվյալների իսկությունը ստուգելուց հետո հարուցվեց քրեական գործ։

Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոցից կասկածվողը, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին: Խուզարկությամբ մեքենայից հայտնաբերվեց «WALTER» տիպի ատրճանակ՝ պահեստատուփում 4 փամփուշտով:

Ըստ բերման ենթարկվածի՝ ատրճանակն ու փամփուշտները ձեռք էր բերել ապրիլյան պատերազմին մասնակցելու ընթացքում:

Ատրճանակն առգրավվել է։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Քննությունը շարունակվում է:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից