Հասարակություն

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիները դիրքեր են կառուցում

Gohar Vardanyan 1,151 դիտում
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիները դիրքեր են կառուցում

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիներն այսօր վաղ առավոտից շինարարական տեխնիկա են բերել, դիրքեր են կառուցում: Այս մասին գրում է Mediaport թելեգրամյան ալիքը: 
 

Երեկ Սյունիքի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը հայտնել էր, որ այդ տարածքների մասով որևէ պաշտոնական պայմանավորվածություն չի եղել, փոխարենը սահմանը գծվել է GPS-ով, որից հետո պարզապես բանակային կորպուսի մակարդակով խոսել են, պայմանավորվել, որ շատ չառաջանան:
 

«...նախկինում միայն որոշվել էր, որ բարձրադիր հատվածում դրոշ պետք է խփեն ու վերջ, հիմա ստացվում է այնպես, որ մեր կողմից 100 մետր հեռավորության վրա նրանց պոստերն են լինելու, հիմա էլ անմիջապես իրենց դիմացը՝ 5-10 մետր հեռավորության վրա մեր բանակն է դնում, փակեն, որ գյուղը չերևա»,- ասել էր նա: 
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250