Պատահարներ
Վթար. բախվել են երեք ավտոմեքենաներ, 2 մարդ տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն
Unknown
Մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ժամը 16:40-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և 3-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Տիգրան Պ.-ի վարած Ford Transit մակնիշի, Մասիս քաղաքի բնակիչ, 68-ամյա Գևորգ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և Նիզամի գյուղի բնակիչ, 30-ամյա Ազարիա Ա.-ի վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ազարիա Ա.-ն և նրա ուղևոր, Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչ, 54-ամյա Աշոտ Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուք ու հայհոյանքներ՝ «ՔՊ»-ականների միջև. AntiFake
Unknown
Երևանում 14-րդ հարկից ընկած կինը նույն շենքի բնակիչ էր. նոր մանրամասներ
Unknown
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կախված վիճակում
Unknown
Անձը քաղաքացիներից գումար է հափշտակել նրանց ծառայող որդիներին գումար փոխանցելու պատրվակով
Unknown