Պատահարներ

Վեդիում Արցախի հերոս փոխգնդապետի նկարը հանել, Քոչարյանի նախընտրական պաստառն են փակցրել

Adrine Nidelyan
Վեդիում Արցախի հերոս փոխգնդապետի նկարը հանել, Քոչարյանի նախընտրական պաստառն են փակցրել

Այսօր, Հադրութում սեպտեմբերի 30-ին զոհված Արցախի հերոս, փոխգնդապետ Դավիթ Ղազարյանի ծննդյան օրը, Արարատի Վեդի քաղաքի ցուցանակից Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները հանել էին Արցախի հերոսի նկարը և տեղադրել Ռոբերտ Քոչարյանի նախընտրական պաստառը։ Սա այն դեպքում, երբ նախընտրական շրջանը չի սկսվել, և քարոզչությունն արգելված է, գրում է «Քաղաքացիակենտրոն լրատվություն»-ը:

Կատարվածը առաջացրել է վեդեցիների և զոհված հերոսի ընկերների վրդովմունքը, որոնք բողոքի ակցիայի են հավաքվել, հատուկ տեխնիկա բերել և փորձել պոկել Քոչարյանի պաստառը, որ հետ տեղադրեն Դավիթի նկարը:
 

Դավիթի ընկերը պատմել է, որ զանգահարել է Վեդի համայնքի ղեկավարի տեղակալին, վերջինս հավաստիացրել է, թե հարցերը կարգավորված են, Դավիթի նկարը նորից հետ են փակցնելու ցուցանակին։

 

[23e125f858e5558c4d62544c7363df68.jpg]

 

[7a2e35a9a7e2e79a2c7c146402256806.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից