Պատահարներ
ՃՏՊ Սարալանջի փողոցում․ կա տուժած
Unknown
Մայիսի 6-ին, ժամը 18:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «GAZ-69» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել շինարարական տարածք (10 մետր)։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին դուրս բերել շինարարական տարածքից․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կախված վիճակում
Unknown
Կրակոցներ Երևանում` հեղինակը 36-ամյա կին է
Unknown
Գորիսի վերևում այս պահին մարտե՞ր են ընթանում, հայկական կողմը վիրավոր ունի՞. ArmDaily
Unknown
Ժամկետային զինծառայողը, Grand Cheroke-ով մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է դաշտում
Unknown