Պատահարներ

Երևանում ծառ կտրողների ով լինելը հայտնի է. Նրանցից մեկը հարվածել էր ոստիկանություն ահազանգած կնոջը

Unknown
Երևանում ծառ կտրողների ով լինելը հայտնի է. Նրանցից մեկը հարվածել էր ոստիկանություն ահազանգած կնոջը

Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում:

Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգով նշված հասցե մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձինք կանաչապատ տարածքում ապօրինի հատել են 4 թեղի, իսկ երբ տարածքի բնակչուհիներից մեկը նախատել էր, ծառ հատողներից մեկը մոտենալով նրան՝ խփել էր ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, և վնասել էր կնոջ բջջային հեռախոսը:

Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարգարյան փողոցի 26 և 34 տարեկան երկու բնակիչ, նշված վայրում վագոն-տնակ տեղադրելու նպատակով, էլեկտրական սղոցով ապօրինի հատել են 4 թեղի, իսկ դիտողություն արած բնակչուհու ձեռքին խփել և հեռախոսը վնասել էր 34-ամյա տղամարդը:

Նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից