Պատահարներ
Գազայի հատվածից յոթ հրթիռ է արձակվել. տեսանյութ Երուսաղեմից
Unknown
Գազայի հատվածից յոթ հրթիռների արձակման պատճառով Երուսաղեմում և Բեյթ-Շեմեշում գործի է դրվել օդային տագնապի ազդանշանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իսրայելի բանակի լրատվական ծառայությունից հայտնել են, որ հրթիռներից մեկը որսացել է «երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգը:
Հայտնի է դարձել, որ հրթիռների արձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Նա բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պաղեստինի «Համաս» խմբավորման ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Օբայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը մինչև 18:00-ն ժամանակ ունի զորքերը դուրս բերելու Արևելյան Երուսաղեմի Ալ-Ակսա և Շեյխ Ջարահ մզկիթների շրջաններից:
Նմանատիպ հոդվածներ
Տեսախցիկն արձանագրել է Փարաքարում վթարի պահը, թե ինչպես է 22-ամյա վարորդը Նիվայով բախվում մարդատար ավտոբուսին
Unknown
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ
Unknown
Բացառիկ կադրեր. Հայաստանում կրկին պտտահողմ է նկատվել
Unknown
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողջ կենտրոնական հատվածը հրթիռակոծվում է. ինչ իրավիճակ է Իսրայելում
Unknown