Պատահարներ
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում
Unknown
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Վահե Պ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 56-ամյա Լիզա Գ.-ին, տեղեկացնում է
shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին, ում բախվել է հետընթաց կատարելիս, իր ավտոմեքենայով տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:
Վահե Պ.-ն այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Վարորդը ենթարկվել է նաև սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ
Unknown
Ծեծկռտուք Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցուհիների միջև
Unknown
Երկուստեք տուժած զինծառայողներ կան, հրազեն չի կիրառվել. նոր մանրամասներ՝ Սև լճի տարածքում տեղի ունեցած միջադեպից
Unknown
Իսրայելում այս պահին թեժ բախումներ են տեղի ունենում. Յարութ Պաղամեան. ArmDaily
Unknown