Հասարակություն

Մարուքյանի հետ դեռ 20 տարի առաջ ենք համատեղ աշխատել. համատեղ աշխատում ենք նաև հիմա. Արման Թաթոյան

Unknown 333 դիտում
Մարուքյանի հետ դեռ 20 տարի առաջ ենք համատեղ աշխատել. համատեղ աշխատում ենք նաև հիմա. Արման Թաթոյան

Պատերազմի ընթացքում ու դրանից հետո, գերիների վերադարձի և սահմանների հետ կապված գրեթե բոլոր հարցերում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունն առաջին անգամ էր: Հաճախ այլ երկրներում էլ նման փորձ չկա:  Այս մասին գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների, վայրագությունների մասին փաստերը միջազգային քաղաքակիրթ հանրությունը դեռ պատշաճ գնահատականի չի արժանացրել, իսկ ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգի «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» կանոնը, ցավոք, չդարձավ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք, քանի որ մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ գերակշռեցին քաղաքական պատճառները:
Այս կարևոր հարցերի, COVID-19-ի ժամանակ աշխատանքի բարդությունների, ներկայիս խնդիրների վերաբերյալ խոսել ենք Էդմոն Մարուքյանի (Edmon Marukyan) հետ:

Պարոն Մարուքյանի հետ դեռ 20 տարի առաջ ենք համատեղ աշխատել ազատությունից զրկման վայրերում, դատարաններում մարդու իրավունքների հարցերով: Համատեղ աշխատում ենք նաև հիմա` խորհրդարանական ու մարդու իրավունքների դիվանագիտության հարցերով»:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից