Պատահարներ

Ծանր հանցագործության մեջ հետախուզվողը առևանգել էր իրեն տեղափոխող տաքսին ու վնասել մի քանի ավտոմեքենա. shamshyan

Adrine Nidelyan
Ծանր հանցագործության մեջ հետախուզվողը առևանգել էր իրեն տեղափոխող տաքսին ու վնասել մի քանի ավտոմեքենա.  shamshyan

Մայիսի 11-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի և Շենգավիթի, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են ոստիկանական հատուկ օպերացիա, տեղեկացնում է shamshyan.com–ը։ 

Քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ 39-ամյա Վարդան Մինասյանը Արտաշատ քաղաքից Toyota մակնիշի տաքսի ավտոմեքենայով ուղևորություն է վերցրել դեպի Երևան։  

Ոստիկանները օպերատիվ ձևով կատարում են անհրաժեշտ դարանակալումներ, ու արդեն կասկածյալը տաքսի ավտոմեքենայով նախ հայտնվում է Արտաշատի ոստիկանների տեսադաշտում, ու արդեն, երբ Toyota-ն մոտենում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 1-ին փողոցի 100 հասցեի դիմացի հատված, ՃՈ ծառայողը կանգնեցնում է ավտոմեքենան և պահանջում, որպեսզի վարորդը ներկայացնի ավտոմեքենայի փաստաթղթերը։ 

Վարորդը իջնում է ավտոմեքենայից ու երբ մոտենում է ՃՈ ծառայողին, Վարդան Մինասյանն ավտոմեքենան առևանգում է։ Ոստիկանները հետապնդում են ավտոմեքենան, որն ընթացքում վնասում է մի քանի ավտոմեքենաներ, սակայն Վարդան Մինասյանը չի կարողանում դիմել փախուստի. հայտնվում է ոստիկանների շրջափակման մեջ, ու ոստիկանների հմուտ գործողությունների շնորհիվ նա վնասազերծվում և բերման է ենթարկվում ոստիկանության Արտաշատի բաժին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից