Պատահարներ
24–ամյա մոտոցիկլավարը դպրոցականի է վրաերթի ենթարկել
Unknown
Գյումրիում մոտոցիկլի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 14:30-ի սահմանում Վ. Սարգսյան 8ա հասցեի դիմաց Գյումրու բնակիչ, 24-ամյա Արթուր սուքիասյանն իր վարած մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել Գյումրու բնակիչ, 15-ամյա Իսկուհի Մ.-ին և առաջ ընթանալիս վթարի ենթարկվել ու կողաշրջվել:
Սուքիասյանը, նրա ուղևորուհին` Գյումրու բնակիչ, 21-ամյա Շուշանիկ Գրիգորյանն ու վրաերթի ենթարկված Իսկուհի Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։ Նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ
Unknown
Երկուստեք տուժած զինծառայողներ կան, հրազեն չի կիրառվել. նոր մանրամասներ՝ Սև լճի տարածքում տեղի ունեցած միջադեպից
Unknown
Ծեծկռտուք Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցուհիների միջև
Unknown
Բախում՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին. կան զոհեր. Wargonzo
Unknown