Պատահարներ

Իսրայելը հրթիռակոծել է Գազայում Համասի բարձրաստիճան սպաների բնակարանները

Unknown
Իսրայելը հրթիռակոծել է Գազայում Համասի բարձրաստիճան սպաների բնակարանները

Իսրայելական բանակը հրթիռակոծել է Գազայի հատվածում Համասի բարձրաստիճան սպաների չորս բնակարաններ, որոնք օգտագործվել են ռազմական գործողությունների պլանավորման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը:

«Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Բրիգադ ալ Քասամ»-ի հրամանատարի տեղակալին պատկանող բնակարանի ուղղությամբ։ Բացի այդ, Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են երեք բնակարաններ, որոնք պատկանում են Գազայի հյուսիսային մասում գտնվող Դեյր-ալ-Բալախի գնդի հրամանատարներին: Բոլոր բնակարանները օգտագործվել են Համասի հարձակումների պլանավորման և կառավարման նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից