Պատահարներ
ԱՄՆ-ում փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է 9 մարդ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Adrine Nidelyan
Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել տան վրա՝ վիրավորելով 9 մարդու, փոխանցում է NBCDFW հեռուստաալիքը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում: 19-25 տարեկան տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է:
Քաղաքային իշխանությունների խոսքով՝ փոխհրաձգությունը Պրովիդենսի պատմության մեջ խոշորագույնն է:
Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ կրակոցները սկսել են անհայտ անձինք, որոնք մեքենայից կրակել են տան ուղղությամբ: Այնուհետև շինությունում գտնվող անձինք պատասխան կրակ են բացել: Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են տասնյակ պարկուճներ:
Քննիչները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները քանդում են վրանները, որ հեռանան Իշխանասարից. բանակցել են նաեւ ռուսները. Irakanum .am
Adrine Nidelyan
Խոշոր հրդեհ Երևանի Ռուբինյանց փողոց. այրվում է կահույքի արտադրամաս. ԱԻՆ
Adrine Nidelyan
Ինչ իրավիճակ է Վարդենիսում. համայնքապետը մանրամասնում է. ArmDaily. am
Adrine Nidelyan
Վիրավոր չկա հայկական կողմից և մարտեր չեն եղել. ՊՆ
Adrine Nidelyan