Պատահարներ
Արարատցին բենզինոտ շորով գովազդային վահանակի պաստառ է այրել․ նա բերման է ենթարկվել
Adrine Nidelyan
Մայիսի 9-ին` ժամը 01.05-ին, Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ մեկ մարտական հաշվարկ դուրս է եկել Արարատ քաղաքի Շահումյան փողոց, որտեղ գովազդային վահանակ է այրվում:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արարատի բաժանմունքի օպերատիվ խմբի ծառայողներ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 13-ին, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով, ոստիկանության Արարատի բաժանմունք բերման է ենթարկվել Արարատ քաղաքի 52-ամյա մի բնակիչ։ Պարզվել է, որ նա մայիսի 9-ին, ժամը 00.30-ի սահմաններում, բենզինոտ շորով այրել է Արարատ քաղաքի Շահումյան փողոցի գովազդային վահանակի պաստառը։
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները քանդում են վրանները, որ հեռանան Իշխանասարից. բանակցել են նաեւ ռուսները. Irakanum .am
Adrine Nidelyan
Խոշոր հրդեհ Երևանի Ռուբինյանց փողոց. այրվում է կահույքի արտադրամաս. ԱԻՆ
Adrine Nidelyan
Ինչ իրավիճակ է Վարդենիսում. համայնքապետը մանրամասնում է. ArmDaily. am
Adrine Nidelyan
Վիրավոր չկա հայկական կողմից և մարտեր չեն եղել. ՊՆ
Adrine Nidelyan