Այլ

ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ է սկսել Բալթիկ ծովում

Lilit T. 1 րոպե 303 դիտում
ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ է սկսել Բալթիկ ծովում

Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) այսօր սկսել է ամենամեծ միջազգային ռազմածովային զորավարժությունները՝ Baltops 2021-ը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ զորավարժություններն ընթանում են Բալթիկ ծովում։  

Baltops 2021-ը կշարունակվի մինչև հունիսի 18-ը և կանցկացվի երկու փուլով: Զորավարժություններին մասնակցում է ընդհանուր առմամբ 40 ռազմածովային ստորաբաժանում, 60 ինքնաթիռ և մոտ 4000 զինծառայող ՆԱՏՕ-ի անդամ 16 երկրներից, ինչպես նաև Ֆինլանդիայից և Շվեդիայից: 

Զորավարժությունները սկսվել են Դանիայի նեղուցներից։  

Նշվում է, որ Դաշինքի պատմության մեջ առաջին անգամ զորավարժությունները կներառեն հաքերային հարձակումների դեպքում պաշտպանական մարտավարության մշակում: 

Հիշեցնենք՝ Baltops զորավարժություններն անցկացվում է ամեն տարի մայիս-հունիս ամիսներին՝ 1971 թվականից: 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250