Հասարակություն

«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց. ԱՆ

Unknown 343 դիտում
«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ «սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց: 

«Այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկատվություն է ստացել, որ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան՝ սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։ 
Բժշկական զննության արդյունքում նրանց մոտ նախնական ախտորոշվել է «սուր գաստրոէնտերիտ»։ 
Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250