Այլ

New Shepard տիեզերանավով ենթաուղեծրային թռիչք կատարելու հնարավորությունը վաճառել են 28 միլիոն դոլարով

Adrine Nidelyan 245 դիտում
New Shepard տիեզերանավով ենթաուղեծրային թռիչք կատարելու հնարավորությունը վաճառել են 28 միլիոն դոլարով

Blue Origin ամերիկյան օդատիեզերական ընկերությունն ավարտել է առցանց աճուրդը New Shepard-ում առաջին տեղի համար 28 միլիոն դոլար ավարտական դրույքով: 159 երկրից շուրջ 7600 մարդ է գրանցվել աճուրդում, որում թռիչքի նախնական արժեքը կազմել է 4,8 միլիոն դոլար, ասված է Blue Origin պաշտոնական կայքում: 
Թռիչքի մեկնարկային արժեքը 4,8 միլիոն դոլար էր: Աճուրդը շարունակվել է ընդամենը մի քանի րոպե: 
Մրցույթի հաղթողը կմեկնի դեպի տիեզերք New Shepard տիեզերանավով հուլիսի 20-ին եւ կանցկացնի այնտեղ շուրջ 11 րոպե: Նրա հետ կլինեն նաեւ Blue Origin-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն ու նրա եղբայր Մարկը: 
Աճուրդի արդյունքում ստացված հասույթը կփոխանցվի ոչ առեւտրային հիմնադրամին, որի խնդիրն է հետաքրքրել երեխաներին գիտատեխնիկական ոլորտում կրթություն ստանալու եւ աշխատելու մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից