Այլ

«Այս տարվա շոգը գերազանցեց երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները». Գագիկ Սուրենյան

Unknown 1 րոպե 460 դիտում

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանեց հանրապետության տարածքում վերջին շրջանի անոմալ շոգ եղանակը:

«Սովորաբար ամառային սեզոնին Հայաստանի կլիմայական պայմանները ձևավորվում են արևադարձային լայնություններից, հարավից, մասնավորապես՝ Իրաքից և Իրանի շրջաններից ներթափանցող տաք արևադարձային հուսանքներից, որոնց, ըստ օրինաչափության, բուռն ներհոսքը սկսվում է հուլիսից, բայց այս տարի դրանք սկսվեցին հունիսի առաջին տասնօրյակից: Արդյունքում ունեցանք այնպիսի իրավիճակ, որ հունիսի 15-29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության մի շարք շրջաններում առավելագույն ջերմաստիճաններն այդ բոլոր օրերին գերազանցեցին երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները: Ստացվեց, որ այս տարվա հունիսն օդերևութաբանության պատմության մեջ դարձավ և՛ միջին ջերմաստիճանով, և՛ շոգերի տևողությամբ, և՛ ջերմաստիճանի առավելագույն ցուցանիշներով ամենատաքը»,- ներկայացրեց Սուրենյանը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250