Այլ

Թալիբներն արգելել են կանանց զբաղվել որոշ մարզաձևերով. ՏԱՍՍ

Unknown 287 դիտում
Թալիբներն արգելել են կանանց զբաղվել որոշ մարզաձևերով. ՏԱՍՍ

Աֆղանստանում բնակվող կանայք չեն կարողանա զբաղվել սպորտի այնպիսի տեսակներով, որոնց դեպքում արտաքին տեսքը չի համապատասխանում շարիաթի նորմերին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման մշակույթի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ահմադուլլա Վասիկը:

«Մենք ապրում ենք զանգվածային տեղեկատվության այնպիսի դարաշրջանում, երբ սպորտով զբաղվող կանայք կարող են հայտնվել լուսանկարներում ու տեսանյութերում, ինչին հետևելու են մեծ թվով մարդիկ: Իսլամն ու Աֆղանստանի իսլամական էմիրաթները թույլ չեն տալիս կանանց խաղալ կրկիետ կամ զբաղվել այնպիսի սպորտով, որտեղ նրանց մարմնի որոշ հատվածներ մեր կլինեն»,- ավստրալական CBS-ին ասել է Վասիկը:

Նա հավելել է, որ իսլամը թույլ է տալիս կանանց փողոց դուրս գալ ըստ անհրաժեշտության, իսկ սպորտն «անհրաժեշտություն չի համարվում»:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250