Այլ

Ստացվել է Մերկուրիի առաջին լուսանկարը մոտ հեռավորությունից

Gohar Vardanyan 285 դիտում
Ստացվել է Մերկուրիի առաջին լուսանկարը մոտ հեռավորությունից

Ստացվել է Մերկուրիի առաջին լուսանկարը մոտ հեռավորությունից: Մեր Արեգակնային համակարգում ամենափոքր մոլորակը լուսանկարվել է եվրոպա-ճապոնական տիեզերական զոնդով, որն իր յոթնամյա առաքելության ժամանակ իրականացրել է մոլորակին ամենամոտ թռիչքը, հաղորդում է Եվրոպական տիեզերական գործակալությունը: Լուսանկարն արվել է հոկտեմբերի 1-ին, մոլորակից 2418 կմ հեռավորությունից, Մերկուրիի շուրջ առաջին թռիչքի ժամանակ։ 
 

Ինչպես նշում է 3dnews.ru-ն՝ BepiColombo զոնդը գիտական տվյալներ և պատկերներ է հավաքում, որոնք հետ է ուղարկում Երկիր։  Սև ու սպիտակ նկարում կարելի է տեսնել մոլորակի հյուսիսային կիսագնդի մի մասը, որտեղ գտնվում են Սիհթու հարթավայրը, Կալվինո և Լերմոնտով խառնարանները։ Գործակալության մասնագետները հույս ունեն մոտակա ժամանակներում ավելի շատ տեղեկություններ ստանալ Մերկուրիի մասին։ 

 

[3aee84769a34455bb5842ab540b9e819.jpg]
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250