Պատահարներ
Ծաղկաձորում ՍՊԸ-ի 21-ամյա տնօրենը Peugeot-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս
Unknown
Կոտայքի մարզում, այսօր` հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 21-ամյա Վահան Հունանյանը իր վարած Peugeot մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցով դեպի Հրազդան քաղաք ընթանալիս դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված և գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Վ. Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
Կայքի տեղեկություններով՝ Վ. Հունանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Կոտայքի մարզում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։
Նմանատիպ հոդվածներ
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում, կա 1 զոհ,1 վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել է 15-ից ավելի ինքնաձիգից կրակած պարկուճներ
Unknown
«Երևան սիթի»-ում հայտնաբերվել է տղամարդու դի
Unknown
Մեկ տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ
Unknown
Գերեզմաններում ոչ մի հարձակում տեղի չի ունեցել պահակի վրա. այդ ամենը կազմակերպել է նա, հրկիզելով ավտոմեքենան, ապա մերկացել և կապել է իրեն
Unknown