Պատահարներ

Շիրակի մարզում աղջիկը մորը հոգեմետ դեղերով սպանել է, ապա ինքնասպանության փորձ արել. Shamshyan. com

Gohar Vardanyan
Շիրակի մարզում աղջիկը մորը հոգեմետ դեղերով սպանել է, ապա ինքնասպանության փորձ արել. Shamshyan. com

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի և 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 9-ին Գյումրի քաղաքի Մուշ 2-րդ թաղամասի բնակիչ 84-ամյա Ցողիկ Մադոյանի սպանության և Գյումրի քաղաքի բնակիչ 56-ամյա Կարինե Մադոյանի ինքնասպանության փաստով։  

 

Սեպտեմբերի 26-ին Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2-րդ թաղամասի 11-րդ փողոցի շենքերից մեկից իրենց մոտ են տեղափոխվել վերջիններս։  Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն բացատրություն տալու։ Օրեր անց, հոկտեմբերի 2-ին, Ց․ Մադոյանը «Գյումրի» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է։  

 

Նյութերի նախապատրաստման ընթաքում որոշ հանգամանքներ են ի հայտ գալիս, ինչից հետո սպանության և ինքնասպանության փաստով հարուցվում է քրեական գործ։  

 

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ Կ․ Մադոյանը, ով մահացած Ց․ Մադոյանի աղջիկն է, մորը մեծ քանակի հոգեմետ դեղեր է խմեցրել, որից հետո ինքն է մի քանի հոգեմետ դեղեր խմել։  

 

Մանրամասները՝ կայքում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից