Պատահարներ

Մարտաֆիլմ հիշեցնող դեպք Կոտայքի մարզում. Արզնի գյուղում կրակոցներ են արձակել հետապնդող ոստիկանների ուղղությամբ. Shamshyan. com

Gohar Vardanyan
Մարտաֆիլմ հիշեցնող դեպք Կոտայքի մարզում. Արզնի գյուղում կրակոցներ են արձակել հետապնդող ոստիկանների ուղղությամբ. Shamshyan. com

Հոկտեմբերի 1-ին մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում  է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են փոխադարձ կրակոցներ: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը իրավապահները Կոտայքի մարզում իրականացրել են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, հետսխուզման մեջ գտնվող անձի հայտնաբերմանը և ձերբակալմանն ուղղված միջոցառում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միջոցառման  արդյունքում ոստիկանները  Արզնի գյուղում դարանակալել են  իրենց կողմից որոնվող կասկածյալ ծանր հանցագործին, ով կեսգիշերին մոտ Mercedes մակնիշի  70 RA 700 համարանիշի ավտոմեքենայով մոտեցել է դարանակալված վայրին, ինչից հետո ոստիկանները հորդորել են, որպեսզի նա կանգնեցնի մեքենան, սակայն վերջինս չենթարկվելով ոստիկանների օրինական «կանգ առ» պահանջին, Mercedes-ը քշել է ոստիկանների ուղղությամբ, ընթացքում կրակ բացելով ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, ապա դիմել փախուստի: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  ոստիկանները շարունակել են հետապնդել փախուստի դիմած Mercedes-ին, ապա կրակել են ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ, սակայն մի քանի կիլոմետր հետապնդելով, Mercedes -ը փախել է ամառանոցների քարքարոտ ճանապարհներով, ապա ավտոմեքենան թողնելով ամայի դաշտում՝ դիմել են փախուստի: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

 

Մանրամասները՝ կայքում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից