Պատահարներ
Խոշոր ավտովթար՝ Երևանում. KamAZ-ը կողաշրջվել և փակել է ճանապարհը
Lilit T.
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 08։00ի սահմաններում Սևակ Ղուկասյանը իր վարած KamAZ մակնիշի բեռնատարով Հաղթանակ թաղամասի՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի գլխավոր փողոցի թիվ 48 տան դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ կողաշրջման հետևանքով սկսվել է դիզվառելիքի արտահոսք։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ.ամբողջովին բենզաբակի պարունակությունը դատարկվել էր։
Արդեն 2 ժամից ավելի է, քաղաքացիներն իրենց ուժերով վերամբարձ կռունկով փորձում են դարձի բերել ճանապարհը մասամբ փակած բեռնատարը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական դիպուկահարի կրակոցից Արցախում 55-ամյա տղամարդ է զոհվել
Lilit T.
Երասխի հատվածում հայ զինծառայող է վիրավորվել. ՊՆ
Lilit T.
Լարված իրավիճակ Արարատում. ի՞նչ է կատարվում այս րոպեներին. երիտասարդի սպանությանը հաջորդել է տան հրկիզումը. մարզի ոստիկանապետը պաշտոտանանկ է արվել
Lilit T.
Սպանություն՝ Տավուշի մարզում. դին ու ավտոմեքենան հայտնաբերվել է անտառում
Lilit T.