Պատահարներ
Մանրամասներ՝ Երասխում կրակոցի հետևանքով 4000 հակ անասնակեր այրվելու դեպքից
Adrine Nidelyan
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23։02-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 17-ին, ժամը 02:48-ին, մարվել՝ 10։57-ին։ Այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։
Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել էր, որ հրդեհ է բռնկվել ադրբեջանական զինուժի կրակոցների հետեւանքով: Նույն պատճառով հրդեհ էր բռնկվել նաև 2 օր առաջ, այրվել էր 8000 հակ անասնակեր:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը Երասխ գյուղում կրկին հրդեհ է բռնկվել. ԱԻՆ
Adrine Nidelyan
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. «պոլիգոնների» խաչմերուկում բախվել են Kia-ն և Ford Transit-ը. կա 1 զոհ
Adrine Nidelyan
Սեփական ամառանոցում գտել են ուկրաինացի դիվանագետի դին
Adrine Nidelyan
24–ամյա վարորդը Mercedes-ով՝ Նորագավիթի «գաի պոստի» մոտ, մխրճվել է ավտոքարշակի մեջ
Adrine Nidelyan