Այլ

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը մեկնում է Թուրքիա

Unknown 1 րոպե 178 դիտում
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը մեկնում է Թուրքիա

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ հոկտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով կմեկնի Անկարա: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում տեղի կունենա վրաց-ադրբեջանա-թուրքական արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների ամենամյա եռակողմ հանդիպումը, որտեղ կքննարկվեն եռակողմ համագործակցության օրակարգային հարցերը, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում մարտահրավերներն ու հնարավորությունները:

Հանդիպումներ կանցկացվեն նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ, կքննարկվեն վրաց-թուրքական ռազմավարական գործընկերության և երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցերը:

Օրենսդիրի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ սա նման ձևաչափով 9-րդ հանդիպումն է, և օրենսդրական մակարդակում կարևոր հարթակ է երեք երկրների միջև, որտեղ կողմերը հնարավորություն կունենան քննարկել տարածաշրջանում ընթացող զարգացումները, հետագա քայլերը և եռակողմ ռազմավարական գործընկերությանը վերաբերող կարևոր որոշումները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250