Պատահարներ
Լիցքավորվող հեռախոսի պայթյունից Վիետնամում դպրոցահասակ երեխա է մահացել
Unknown
Վիետնամում դպրոցական երեխա է մահացել՝ բջջային հեռախոսով պարապմունքներին մասնակցելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Daily Star»-ը։
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տեղի դպրոցներում ուսուցումն իրականացվում է հեռահար տարբերակով։ Նգեան շրջանի դպրոցի 5-րդ դասարանի աշակերտը դասին միացել էր հեռախոսով, որը լիցքավորվում էր։
Գաջեթը պայթել է, ինչի հետևանքով այրվել է երեխայի հագուստը։ Երեխային օգնության են հասել հարևանները, որոնք օպերատիվ կերպով ցանկացել են տեղափոխել նրան հիվանդանոց՝ բուժօգնություն ցուցաբերելու համար, սակայն երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Վիետնամական ԶԼՄ-ները գրում են, որ տղայի ընտանիքի անդամները դիմել են ոստիկանությանը՝ խնդրելով քննություն չկատարել։
Նմանատիպ հոդվածներ
Գնում էին խնձոր հավաքելու․ նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից․ «Հրապարակ»
Unknown
Քնչական կոմիտեն՝ մահացած ամուսինների և գրության մասին
Unknown
Դամասկոսում ահաբեկիչները պայթեցրել են սիրիական բանակի ավտոբուս․ կան տասնյակ զոհեր
Unknown
Ուժգին երկրաշարժ՝ Հունաստանի և Թուրքիայի ափերի մերձակայքում
Unknown