Պատահարներ
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 37-ամյա վարորդը Infiniti-ով մոտ 30 մետր շրջվելով՝ հայտնվել է ձորակում
Unknown
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արամ Խաչատրյանը իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Երևան–Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, տապալել այն և մոտ 30 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից մեկ ամսական երեխա է մահացել. Դանիելյան
Unknown
Ի՞նչ վիճակում է Երևանում վրաերթի ենթարկված երեխան
Unknown
Kia-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա տղային
Unknown
Երևանում շղթայական ավտովթար է տեղի ունեցել. բուժօգնություն են ցույց տվել Մարալ Նաջարյանին
Unknown