Պատահարներ
5 զոհ. վիրավորներից 3 վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ը հիմա վիրահատվում են․ մանրամասներ
Unknown
Առողջապահության նախարարությունը որոշ տեղեկություններ է հաղորդում Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին։
Ըստ այդմ՝ 13 վիրավոր հոսպիտալացվել է: Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են:
Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության:
Նշենք, որ այս պատահարից 5 մարդ է զոհվել։
Նմանատիպ հոդվածներ
18+. Առաջին լուսանկարները՝ ողբերգական վթարի վայրից
Unknown
Հրաձգությունը 1 ժամ է տևել. Հարավի գյուղապետ
Unknown
«Երևան սիթի»-ում հայտնաբերվել է տղամարդու դի
Unknown
Նոր մանրամասներ «Ճվճվ Արոյի» որդիների, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից
Unknown