Այլ

ՌԴ-ում կորոնավիրուսի նոր մուտացիայի դեպքեր են հայտնաբերվել

Unknown 1 րոպե 345 դիտում
ՌԴ-ում կորոնավիրուսի նոր մուտացիայի դեպքեր են հայտնաբերվել

Ռուսաստանում կորոնավիրուսի «Դելտա» մանրէահիմքի AY.4.2 տարբերակի եզակի դեպքեր են հայտնաբերվել: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնի Մարդու հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի գիտնականները հայտարարել էին «Դելտա» AY.4 նոր մանրէահիմքի տարածման մասին, որը կարող է 10-15%-ով ավելի վարակիչ լինել, քան արդեն հայտնի տարբերակը: Եթե այս տվյալները հաստատվեն, այն կարող է դառնալ կորոնավիրուսի ամենավարակիչ մուտացիան։

 

Նրա խոսքով` AY.4.2 տարբերակը «Դելտայի» բազմաթիվ ճյուղերից է: Թե որքանով է նոր տարբերակն ավելի վարակիչ, առայժմ դժվար է ասել, գիտնականներն ուսումնասիրում են այդ հարցը։

 

«ՌԴ-ում և աշխարհում դրա լայն տարածման հավանականությունը բավականին մեծ է։ Այս տարբերակը գնալով ավելի է տարածվում, բայց փորձագետները չեն համարում, որ հենց դա է տարբեր երկրներում մեծ թվով վարակվածության պատճառը», - ընդգծել է Խաֆիզովը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250