Պատահարներ
Ողբերգական դեպք՝ Երևանում. տղամարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել
Unknown
Այսօր` հոկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարներն անանցանելի վայրից դուրս են բերել մոտ 55-60 տարեկան տղամարդու դի։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվմել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ Ա. Պ-ն էր, ում առավոտվանից ընտանիքի անդամները որոնում էին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից մեկ ամսական երեխա է մահացել. Դանիելյան
Unknown
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը Toyota-ով մխրճվել է ավազով բարձված ЗИЛ-ի մեջ
Unknown
ԱԱԾ-ն բացահայտել է պետությանը 816 մլն դրամի վնաս պատճառելու դեպք
Unknown
Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք են կամավոր հանձնել
Unknown