Պատահարներ
Երևանում 2 մարդու մահացու վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է
Unknown
Samshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանոպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Լոռու մարզի բնակիչ՝ 29-ամյա Հրայր Տոնոյանը։
Ինչպես հայտնում է Samshyan.com-ը, Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է՝ երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Երևանում՝ Սեբաստիա փողոցում վրաերթի հետևանքով մահացածների ինքնությունը. նրանք են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Էդուարդ Խաչատրյանը և Երևանում հաշվառված՝ 57-ամյա Սուսաննա Խաչատրյանը։
Վերջիններս տեղում մահացել էին։
Նմանատիպ հոդվածներ
Բազմաթիվ կրակոցներ են արձակել 28 ամյա տղայի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ. ՔԿ
Unknown
ՊԲ-ն հաստատում է` Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ թշնամին անկանոն կրակ է բացել
Unknown
Մահացածները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն են. Ռոմանոս Պետրոսյանը` Բերդ-Ճամբարակ վթարի զոհերի մասին
Unknown
Երևանի կենտրոնում տղամարդուն դանակահարել են
Unknown