Հասարակություն

Իրանցի զինվորականները փորձել են իսրայելական ինքնաթիռ խոցել. ԶԼՄ

Gohar Vardanyan 1 րոպե 995 դիտում
Իրանցի զինվորականները փորձել են իսրայելական ինքնաթիռ խոցել. ԶԼՄ

Սիրիայում իրականացվող գործողություններից մեկի ժամանակ իրանցի զինվորականները փորձել են խոցել իսրայելական կործանիչ: Այս մասին գրում է NEWSru.co.il-ը՝ հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին: 

 

Նշվում է, որ իսրայելական ինքնաթիռների դեմ կիրառվել է իրանական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգ, որը տեղակայված է Սիրիայի տարածքում: «Կան Բեթ» ռադիոկայանը, վկայակոչելով արտասահմանյան աղբյուրները, հաղորդել Է, որ այդ միջադեպի ընթացքում ռազմաօդային ուժերը ոչնչացրել են իրանական ՀՕՊ-ի կայանքը, իսկ բոլոր ինքնաթիռները առաջադրանքը կատարելուց հետո վերադարձել են բազա: Տվյալներ չկան նաեւ այն մասին, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել այդ միջադեպը։ Աղբյուրներն ասում են, որ «դա տեղի է ունեցել ՑԱԽԱԼ-ի ռազմաօդային ուժերի գործողություններից մեկի ժամանակ, որոնք վերջին երկու տարում անցկացվել են Սիրիայում»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250