Հասարակություն
Փաշինյանի թիկնապահներից մեկի բակում գիշերը նռնակի պայթյուն է որոտացել. 168.am
Adrine Nidelyan
1 րոպե
1,037 դիտում
168․am-ի տեղեկություններով՝ այս գիշեր՝ ժամը 2-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղում․ անհայտ անձը նռնակ է նետել բնակիչներից մեկի տան ուղղությամբ: Տուժածներ չկան:
Կայքի աղբյուրը հայտնել է, որ տանտերն ունի 2 տղա, որոնցից մեկն աշխատում է էլեկտրատեխնիկայի խանութներից մեկում, մյուսը Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից է:
168․am-ը դիմել է ՀՀ Ոստիկանություն՝ ցանկանալով ճշտել միջադեպի մանրամասները:
«Նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:20-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, զանգահարել է քաղաքացի ու հայտնել, որ տան բակում գիշերը տեղի է ունեցել նռնակի պայթյուն, որի հետևանքով վնասվել են տան պատուհանները: Վնասի չափը և հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն», - տեղեկացրել են ոստիկանությունից:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական և ադրբեջանական կողմերի միջ միջադեպ է եղել. երկկողմանի փակ է Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը
Adrine Nidelyan
1 րոպե
1,212
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը բացվեց
Adrine Nidelyan
528
Շուշիի հատվածում ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած արցախցին, ում ռուսները ձերբակալել էին, Արցախի քննչական կոմիտեում է
Adrine Nidelyan
1 րոպե
504
Արցախի քաղաքացին առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին. ՄԻՊ
Adrine Nidelyan
1 րոպե
472
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
91
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
88
Լուրերը մեկ տողով. Երևանից մինչև Մերձավոր Արևելք․ տնտեսական խոստումներ, էներգետիկ ճգնաժամ և հրթիռային պատերազմ
1 րոպե
142
Լուրերը մեկ տողով. Երևանում վեճ Արցախի թեմայով, Իրանը պահանջներ է ներկայացնում, պատերազմը թեժանում է
1 րոպե
195