Հասարակություն
«Դաժանորեն խոշտանգել են և 3 կրակոցով սպանել»․ Պաշտպանության նախարարը լուռ է, անգամ հաղորդագրություն չեն տարածել». Ժաննա Ալեքսանյան
Unknown
7,056 դիտում
| Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ հայտնի դարձավ 29-ամյա պայմանագրային զինծառայող Գևորգ Ավետյանի սպանության հանգամանքները․ նրան դաժանորեն խոշտանգել են և 3 կրակոցով սպանել։ Քյարամյանի ղեկավարած քննչական կոմիտեն սպանությունը նախ որակել է որպես զենքի կանոնների խախտում, ապա վշտի մեջ թաղված եղբոր հայտարարություններից հետո, անցել անզգույշ սպանության իր նախընտրած վարկածին։ Դատախազությո՛ւն, վերահսկողություն գոյություն չունի։ Հենց դրա համար էլ վարչապետը բարձրացնում է նրանց աշխատավարձերը։ Բայց ինձ մի հարց է տանջում՝ ինչու է մեր հանրությունն այդպես սուր արձագանքում ադրբեջանցիների կողմից մեր զինվորների խոշտանգումներին, իսկ այս դեպքերին՝ ոչ։ Եղբայրը ցնցված է, որ հայերն են այդպես վարվել իր եղբոր հետ, բայց նա պատրաստ չէր ավելի մեծ ցնցման, որ բացահայտ սպանությունը դարձնելու են անզգույշ սպանություն։ Նորանշանակ պաշտպանության նախարարը լուռ է, անգամ հաղորդագրություն չեն տարածել։ Մեկ զինվոր ավել, մեկ զինվոր պակաս, բան չի փոխում»։ |
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ը չի հաստատում երեկվա միջադեպի արդյունքում հայկական կողմի` մեկ զոհից բացի նաև վիրավորներ ունենալու մասին լուրերը
Unknown
1 րոպե
215
Պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ. Գուրգենն է, ով Սյունիքում նռնակով պայթեցրել է իրեն. Վահան Ազիբեկյան
Unknown
1,120
«Գիտե՞ք՝ ինչու ուսանողությունը չի միանում ցույցերին»․ Գարրի Արզումանյան
Unknown
2,481
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Unknown
1 րոպե
542
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Երևանից մինչև Մերձավոր Արևելք․ տնտեսական խոստումներ, էներգետիկ ճգնաժամ և հրթիռային պատերազմ
1 րոպե
102
Լուրերը մեկ տողով. Երևանում վեճ Արցախի թեմայով, Իրանը պահանջներ է ներկայացնում, պատերազմը թեժանում է
1 րոպե
164
Լուրերը մեկ տողով. Միջազգային կարգի փլուզում, դիվանագիտական ճնշումներ և հայերի տարհանումներ արտերկրից
1 րոպե
70
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
65