Այլ

Կարմիր Շուկայում կրակոցների ձայներ են լսվել․ գյուղապետ

Unknown 203 դիտում
Կարմիր Շուկայում կրակոցների ձայներ են լսվել․ գյուղապետ

Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, բայց ձայները գյուղում լսվել են։ Այս մասին 24News-ին ասել է Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի գյուղապետ Նարեկ Աթայանը։

«Երեկ երեկոյան կարճատև հրաձգություն է լսվել, բայց գյուղի ուղղությամբ չի եղել, կարծես Թաղավարդի դիրքերում է եղել։ Հավանական է, որ ադրբեջանցիներն են կրակել։ Կրակոցներ լսվել են գյուղում, բայց չգիտեմ՝ որ ուղղությամբ», - նշեց Աթայանը։

Ըստ նրա՝ Կարմիր Շուկա գյուղը որևէ վնաս չի կրել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250