Այլ

Ռուսաստանը շարունակում է խաղաղապահներ ուղարկել Ղազախստան

WRed 1 րոպե 268 դիտում
Ռուսաստանը շարունակում է խաղաղապահներ ուղարկել Ղազախստան

Ռուսական խաղաղապահ ուժերի տեղափոխումը Ղազախստան, որտեղ բողոքի ցույցեր էին սկսվել, շարունակվում է։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն:

«ՌԴ ՊՆ-ի ավելի քան 70 «Իլ-76» եւ 5 «Ան-124» ինքնաթիռներից բաղկացած ավիախմբավորումը շուրջօրյա Ղազախստան է տեղափոխում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական զորամիավորման ստորաբաժանումները»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։


Նշվում է, որ զինծառայողներով եւ սպառազինությամբ, այդ թվում` տեխնիկայով, ինքնաթիռներն ուղարկվում են Մոսկվայի, Իվանովոյի եւ Ուլյանովսկի մարզերի օդանավակայաններից։

Ինչպես նշել են ՊՆ-ում, արդեն Ղազախստան ժամանած ստորաբաժանումները սկսել են կատարել առաջադրված խնդիրները։ ՀԱՊԿ խաղաղապահները կհոգան պետական ​​եւ ռազմական կարեւոր օբյեկտների պահպանությունը եւ կաջակցեն երկրի իրավապահ մարմիններին իրավիճակի կայունացման հարցում, ընդգծել են նախարարությունում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250